Պոդոլսկի, Ադեբայոր, Կրկիչ․ մոռացված ֆուտբոլիստներ, ովքեր դեռ ֆուտբոլ են խաղում
Նոր մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ է, բայց մենք լավ պատճառ ունենք հետադարձ հայացք գցելու վերջին՝ 2021/22 թվականների մրցաշրջանին։ Պարզվում է՝ դրա աննկատ մասնակիցները ժամանակին մեր ռադարներից անհետացած կարևոր ֆուտբոլիստներ են եղել։
Ստորև ներկայացնում ենք ֆուտբոլիստների, ովքեր, պարզվում է, դեռ պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ են խաղում. նրանք անցկացրել են նախորդ մրցաշրջանը և չեն հայտարարել իրենց կարիերան ավարտելու մասին։ Այո, դուք հավանաբար վերջերս լսել եք նրանցից ինչ-որ մեկի մասին (օրինակ՝ Լուկաս Պոդոլսկի), բայց մենք փորձեցինք գտնել ոչ ամենահայտնի կերպարներին: Ուստի, ճապոնական «Վիսել Կոբեի» խաղացող Անդրես Ինյեստան հայտացուցակում չկա։
Լուկաս Պոդոլսկի, Գերմանիա- 37-ամյա Պոդոլսկին վերադարձել է պատմական հայրենիք՝ երկու տարեկանում նա Գլիվիցեից մեկնել էր Գերմանիա։ Այժմ նա խաղում է «Զաբրզեում»: Պոդոլսկին լեհական թիմի լավագույն ռմբարկուն է և չի պատրաստվում կանգ առնել:
Գաել Կլիշի, Ֆրանսիա- 2020 թվականի դեկտեմբերից 36-ամյա Կլիշին գրեթե չի բաց թողել Շվեյցարիայի առաջնության որևէ հանդիպում։ 2020/21 մրցաշրջանում «Սերվետը»՝ Կլիշիի թիմը, նույնիսկ բարձրացավ երրորդ տեղ։ Իսկ 2021/22 մրցաշրջանում նա հաղթեց «Բազելին»։
Ֆեդերիկո Մակեդա, Իսպանիա- «Մանչեսթեր Յունայթեդից» հետո Մակեդան անհետացավ Սերիա B-ում և Չեմպիոնշիփում: 2018 թվականից նա փորձում է նվաճել Հունաստանի առաջնությունը (2022 թվականին նվաճել է գավաթը)։ 2021/22 մրցաշրջանում նա եղել է ռոտացիոն խաղացող։ Նոր փուլը «Անկարագուչուն» է, որը Թուրքիայի առաջնություն է վերադարձել։
Դավիդ Օդոնկոր, Իսպանիա- Օդոնկորը կարիերան ավարտեց 2013 թվականին՝ մեկ տարի «Հովերլայում» աշխատելուց հետո։ Բայց 2021 թվականին նա վերադարձավ։ 38 տարեկանում նա խաղում է Bewinghausen-ում Քևին Գրոսկրոյցի հետ։ 2021/22 մրցաշրջանի վերջում նրանք նույնիսկ հասել են հինգերորդ լիգա:
Ռոկե Սանտա Կրուս, Պարագվայ- 40 տարեկանում նա վառ աստղ է Պարագվայի առաջնությունում։ Սանտա Կրուսը «Օլիմպիայում» խաղացել է 6 տարի, նվաճել 10 հնարավոր գավաթներից 5-ը: Իսկ այժմ նա տեղափոխվել է «Լիբերտադ» և Օսկար Կարդոսոյի (39-ամյա «Բենֆիկայի» լեգենդ) և Լորենցո Մելգարեխոյի հետ գնում է դեպի առաջին տեղ:
Դանիել Գուիսա, Իսպանիա- 41-ամյա Գուիսան արդեն հինգ տարի է, ինչ խաղում է «Սանլուկենոյում»։ Նա փոխարինման է դուրս գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։
Ռոյստոն Դրենտե, Նիդեռլանդներ- 35-ամյա Դրենտեն 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Իսպանիայի չորրորդ լիգայում։ Այստեղ նա թալիսման է՝ 89 րոպե ամբողջ մրցաշրջանի համար։ Բայց Մուրսիան փլեյ-օֆֆի միջոցով վերադարձավ երրորդ լիգա («Դրենտեն» նույնիսկ հայտացուցակում չկար):
Դանիել Սթարիջ, Անգլիա- 32-ամյա Սթարիջը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ավստրալիայում։ Նա գնաց «Պերտ Գլորի»՝ որպես գլխավոր աստղ։ Ի դեպ, Սթարիջը «Լիվերպուլի» միակ նախկին խաղացողը չէր թիմում։ Երկրորդ դարպասապահը 40-ամյա ավստրալացի Բրեդ Ջոնսն է (27 հանդիպում 2010-ից 2015 թվականներին)։
Դմիտրիյ Չիգրինսկի, Ուկրիանա- Չիգրինսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 13 տարի առաջ։ Նա Հունաստանում է վերջին 6 տարիներին։ Եվ արդեն ոչ թե ԱԵԿ-ում, այլ «Իոնիկոսում»։ Նա փրկեց թիմին անկումից.
Ռոդրիգո Պալասիո, Արգենտինա- Պալասիոն հինգ տարի «Ինտերում» և չորս տարի «Բոլոնիայում» հետո հաստատվեց «Բրեշիայում»: B սերիան լի է լեգենդներով՝ այստեղ են նաև Բուֆոնը, Պանդևը, Գլիկը, Լապադուլան և Մենեզը:
Մարուան Ֆելայնի, Բելգիա- 34-ամյա Ֆելաինին դեռ Չինաստանում է։ Հանդես է գալիս գործող չեմպիոն «Շանդուն Տայշանի» կազմում: Բելգիացին առաջնության աստղերից մեկը չի համարվում: Այնտեղ վերջին խոշոր անուններն են Ֆելաինին, Օսկարը, Մույը և Ալեսանդրինին:
Չարլի Ադամ,Շոտլանդիա- Ադամը «Դանդիի» շրջանավարտ է: Այնտեղից շոտլանդացին 17 տարեկանում տեղափոխվեց «Ռեյնջերս», որին հաջորդեցին «Բլեքպուլը», «Լիվերպուլը» և «Սթոքը»: Այժմ Ադամը վերադարձել է որպես ավագ և առաջատար, թիմը դուրս է բերել երկրորդ լիգա, որից սակայն թիմը արդեն դուրս է մնացել։
Էմանուել Ադեբայոր, Տոգո- 2020 թվականին Ադեբայորը Պարագվայական «Օլիմպիայից» հետո մեկ տարի ընդմիջում վերցրեց ֆուտբոլից։ Այժմ 38-ամյա տոգոլացին շրջում է Աֆրիկայում։
Ջո Հարտ, Անգլիա- «Մանչեսթեր Սիթիի» 35-ամյա լեգենդը Շոտլանդիայի լիգայի լավագույն դարպասապահն ու չեմպիոնն է։ Նա ընտրել է ֆուտբոլը (54 հանդիպում մեկ մրցաշրջանում) Պրեմիեր լիգայի պահեստայինների նստարանի փոխարեն։
Պեպե Ռեյնա, Իսպանիա- Պեպե Ռեյնան դեռ լավ մարզավիճակում է։ Նա մրցաշրջանի սկզբում 15 հանդիպում է անցկացրել «Լացիոյի» կազմում, բայց չի ավարտել կարիերան։ Ռեյնան վերադարձավ «Վիլյառեալ», որտեղ խաղում էր գրեթե 20 տարի առաջ:
Ալեքս Սոնգ, Կամերուն- Սոնգն ընդամենը 34 տարեկան է, բայց երկու տարուց ավելի է, ինչ լուրջ մակարդակով ֆուտբոլ չի խաղում։ 2019/20 մրցաշրջանում «Սիոնից» հետո Ալեքսը տեղափոխվեց Ջիբութի առաջնություն։
Լիսանդրո Լոպես, Արգենտինա- 39-ամյա Լոպեսը 2021 թվականի դեկտեմբերին ավարտեց ֆուտբոլային կարիերան՝ մոր մասին հոգ տանելու համար։ Բայց նա վերադարձավ մեկ ամիս անց։ Այժմ նա Արգենտինայի լիգայի թիմերրից մեկի՝ «Սարմիենտոյի» ավագն է։
Դիեգո, Բրազիլիա- 37-ամյա Դիեգոն վեց տարի է, ինչ խաղում է Բրազիլիայի առաջնությունում։ Նա «Ֆլամենգոյի» ավագն է և խաղադաշտը կիսում է Դավիդ Լուիսի, Ֆիլիպե Լուիսի, Արտուրո Վիդալի, Դիեգո Ալվեսի, Իսլայի, Վիտինյոյի, Գաբիգոլի, Պաբլոյի և Այրտոնի հետ։ Ճիշտ է, նրանք յոթերորդ տեղում են։
Սեբաստիան Ջովինկո, Իտալիա- Ջովինկոն Կանադայում և Սաուդյան Արաբիայում յոթ տարի վաստակելուց հետո վերադարձավ Իտալիա: «Սամպդորիայում» վեց ամիս շարունակ 35-ամյա իտալացին ունի ընդամենը 37 րոպե:
Սյունսուկե Նակամուրա, Ճապոնիա- 44-ամյա Նակամուրան հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս՝ վերջին 10 րոպեների ընթացքում անկյունայիններ իրացնելու կամ տուգանային հարված կատարելու համար։ Նրա «Յոկոհաման» ձգտում է վերադառնալ մեծ լիգաներ, որտեղից նրանք նոր են իջել:
Խավիեր Պաստորե, Արգենտինա- Խավիեր Պաստորեն ամեն ինչ հաղթեց Ֆրանսիայում և փայլուն խաղաց ՊՍԺ-ում։ Բայց վերջին չորս տարին այնքան էլ լավը չէին։ «Ռոմայում» երկու տարի անց արգենտինացին տեղափոխվեց «Էլչե»: 33 տարեկանում նա նստում է Լա Լիգայի պահեստայինների նստարանին:
Ջո, Բրազիլիա- Ջոն լքեց ԲԿՄԱ-ն 14 տարի առաջ, հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» 11 տարի առաջ, դադարեց խաղալ ազգային հավաքականում 2014 թվականին։ Այդ ժամանակվանից բրազիլացին շրջում է Ամերիկայում և Ասիայում՝ Բրազիլիա, ԱՄԷ, Ճապոնիա, Չինաստան:
Միլան Բարոշ, Չեխիա- Միլան Բարոշը սկսել է ֆուտբոլ խաղալ 1987 թվականին Վիգանտիկայում, երբ 6 տարեկան էր։ Այժմ Միլանը 40 տարեկան է, նա վերադարձել է Վիգանտիցայում։ Հետևողականորեն խաղում է Չեխիայի վեցերորդ առաջնությունում և գոլեր է խփում:
Ռայան Բաբել, Նիդեռլանդներ– 35-ամյա Բաբելը շարունակում է նվաճել Թուրքիան՝ Այստեղ նա ամենաշատ հանդիպումներն է անցկացրել իր կարիերայում։
Սինձի Կագավա, Ճապոնիա- Սինձի Կագավան Եվրոպայի ամենաճապոնական ակումբի 33-ամյա առաջատարն է։ Սենթ Թրուիդենում կան ճապոնացի սեփականատերեր, ովքեր տեղացիներին թիմ են քաշում: Թիմում կան նաև ճապոնացի դարպասապահ Շմիդտը, որը ծնվել է ամերիկյան Իլինոյսում, և աջ պաշտպան Հաշյոկան:
Յակուբ Բլաշիկովսկի, Լեհաստան- Լեհը դարձավ «Վիսլայի» կարևոր խաղացող, իսկ այնտեղից 2007 թվականին մեկնեց «Բորուսիա»: 36 տարեկանում Բլաշչիկովսկին իր առաջին մեծ թիմի ավագն է։ Ճիշտ է, Կուբան բաց թողեց գրեթե ամբողջ անցած սեզոնը վնասվածքի պատճառով։
Քևին Պրինս-Բոատենգ, Գանա-Քևին- Պրինս Բոատենգը վերադարձավ «Հերտա»։ Նա խաղում է ոչ շատ, բայց կանոնավոր, եթե վնասվածքներ չկան: Իհարկե, թիմն ավելի համեստ է, քան «Միլանը» կամ «Բարսելոնան»: Բայց 35-ամյա Բոատենգն այլեւս այն չէ՝ 0 + 0 վերադարձից հետո։
Բոյան Կրկիչ, Իսպանիա- Բոյանը «Բարսելոնայից» բացակայել է ութ տարի։ Այնուհետեւ նա խաղացել է «Սթոքում», «Ալավեսում» և «Մոնրեալում»։ Արդեն մեկ տարի նա «Վիսել Կոբեում» է «Բարսայի» ընկերների` Ինյեստայի և Սամպերի հետ: Ամռանը Վերմալենն այստեղ ավարտեց կարիերան։
Ալեշանդրե Պատո, Բրազիլիա- Ալեքսանդր Պատոն ինը տարի առաջ հեռացավ «Միլանից»: Նա հնարավորություններ ստացավ «Վիլյառեալում» և «Չելսիում», բայց իր ժամանակի մեծ մասն անցկացրեց Բրազիլիայում՝ «Կորինտիանսում» և «Սան Պաուլոյում»:
Դիեգո Լոպես, Իսպանիա- Դիեգո Լոպեսը դեռ Լա Լիգայում է։ Ճիշտ է, նա արդեն գլխավորը չէ «Ռեալում», «Սևիլիայում», «Վիլյառեալում» և «Էսպանյոլում», այլ «Ռայո Վալյեկանոյի» պահեստայինում է։ Բայց պահեստայինների նստարանին նրա կողքին լեգենդար Ֆալկաոն է։
Սիրարփի Աղաբաբյան