Բաժիններ՝

Շիրակի մարզի 10 բնակավայր այս տարի չունի առաջին դասարանցի

Շիրակի մարզը 2022-2023 ուստարում, նախնական տվյալներով, ունի 3007 առաջին դասարանցի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մարզի 10 բնակավայր այս տարի չունի առաջին դասարան: Հատկապես գյուղական բնակավայրերին մոտ լիենլու համար Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Լանջիկի միջնակարգ դպրոց։

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց, որ այցելությունը Լանջիկի դպրոց պատահական չի ընտրվել, քանզի առանձնակի հոգատարության կարիք ունեն գյուղական դպրոցները։ «Իրականում աշխատանքային ձեռագրում ես չափազանց կարևորում եմ համայնքներ այցելությունները և հերթական առիթը բաց չթողեցի, որ Շիրակի մարզի ամենածայրամասային բնակավայրն այցելեմ: Լանջիկն ուշադրության կարիք ունի, և Լանջիկի դպրոցը՝ նույնպես։ Մենք այսօր հնարավորություն ունենք կրթական համակարգում անել կարևոր փոփոխություններ, ինչի արդյունքում մեր աշակերտները կլինեն պրոցեսի կենտրոնում: Կրկին շնորհավորում եմ մեր դպրոցականներին, մաղթում եմ շատ բուռն ուսումնական տարի, լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի գիտելիքով հարուտ, և, ինչու չէ, Շիրակի մարզը կշարունակի պահել իր առաջնային դիրքերը, և այս առումով նույնպես կունենանք նորանոր հաջողություններ»,- նշել է մարզպետը։

Լանջիկի դպրոցն ունի 116 աշակերտ, դպրոցն այսօր 5 առաջին դասարանցու է դիմավորել։

 

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս