
Խոշոր ավտովթար՝ Թուրքիայում. հարսանեկան ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10՝ վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։
«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Թե որն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ: