Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը US open-ում
Նյու Յորքում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երկրորդ շրջանում: Խաչանովի մրցակիցը Բրազիլիայից Տիագո Մոնտեյրոն էր: Առավել քան 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում` 6:3, 6:3, 7։5, 6:4:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: