Ալեն Սիմոնյանը հանգիստն անցկացնում է արտերկրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հին ավանդույթները շարունակվում են․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:

Նա երեկ կարգադրություն է ստորագրել՝ ետ կանչելով ամենամյա արձակուրդում գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վերջինս կատարի խոսնակի պարտականությունները։

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիեւի պահանջներից մեկն է։ Անցած տարի եւս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ եւս Հայաստանում չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930