ՔՊ–ն բաժանվել է երկու թևի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արագածոտնի մարզում ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ, սեպտեմբերի 25-ին այստեղ եւս ընտրություններ են սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ․ ՔՊ պաշտոնական թեկնածուն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 30 տարվա գյուղապետ Նորաին Հակոբյանն է, ով, ի դեպ, նախկինում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով։

Նրա թեկնածությունը ՔՊ վարչությանն է ներկայացրել գործող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն Հակոբյանի՝ իշխող ուժի կողմից առաջադրվելուն դեմ են եղել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Արագածոտնի մեր աղբյուրներն ասում են, որ այս զույգը քողարկված աշխատում է ՔՊ-ի դեմ եւ աջակցում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Գոռ Հունանյանին։ Վերջինս գլխավորում է Բարգավաճ Հայաստանի ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ձեւավորած «Հզոր համայնք» դաշինքը: Հիշեցնենք․ ՏԻՄ վերջին ընտրություններին Գոռ Հունանյանը պարտվել է Նորաին Հակոբյանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930