
Հարավային Կորեան դյուրացնում է զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

Հարավային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ից դյուրացնում են զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
«Այն բոլոր ճանապարհորդները, լինեն դրանք մեր քաղաքացիները կամ օտարերկրացիները, որոնք Կորեա են ժամանում ինքնաթիռով կամ նավով, հարկավոր չի լինի ՊՇՌ-թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ»,-հայտարարել է առողջապահության երկրորդ փոխնախարար Լի Կիիլը: Մյուս պահանջները դեռ պահպանվում են: Երկիր ժամանելուց 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջիկները ՊՇՌ-թեստ հանձնեն: Նաեւ կպահանջվի ուղեւորության էլեկտրոնային թույլտվություն (K-ETA):
Փորձագետների կարծիքով, մեղմացումները դրականորեն կանդրադառնան պահանջարկի վրա, որն այժմ ակտիվորեն վերականգնվում է: Առավել մեծ ժողովրդականություն են վայելում տապխունի ուղեգրերը. այսպես են անվանում աշնանային տերեւներով զմայլվելու սեզոնը, այն տեւում է սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի կեսերը: Նման առաջարկություններ ունեն «ՎԵԴԻ ԳՐՈւՊՊ», «Կվինտա-տուր», «ՎԱՆԴ», Ask me about Asia, China Travel տուրօպերատորները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: