Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտարարել է ՄԱԳԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

«Դա այն կարեւորագույն բաներից մեկն է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում է կայանում անցկացնել «մի քանի օր»:

«Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել է Գրոսին:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԱՏԷ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել է Կիեւից եւ ուղղություն վերցրել դեպի Էներգոդար՝ Զապորոժիեի ատոմակայան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս