
Էնթոնի Սանթոսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնթոնի Սանթոսի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստի տրանսֆեր հարցում համաձայնության են հասել նիդերլանական «Այաքս»-ի հետ:
Էնթոնին «Այաքս»-ում և «Սան Պաուլո»-ում ընդհանուր առմամբ մասնակցել է 134 խաղի՝ դառնալով 31 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլիայի հավաքականում անցկացրած 9 խաղերում Էնթոնին դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նա «Այաքս»-ի կազմում երկու անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Տարբեր հեղինակավոր սպորտային պարբերականների և ֆուտբոլային ինսայդերների տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Այաքս»-ին ավելի քան 100 միլիոն եվրո է վճարելու:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մինչ այս ևս մեկ խոշոր տրանսֆեր էր իրականացրել. անգլաիական ակումբը 70 միլիոն եվրո էր վճարել Մադրիդի «Ռեալ»-ին Կառլոս Կազեմիրոյի տրանսֆերի համար: