Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Կիեւ. CNN

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը, որը գլխավորում է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, արդեն գտնվում է Կիեւում:՛ Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը: CNN-ի լրագրողները պատվիրակության 14 անդամներին տեսել են Կիեւի հյուրանոցներից մեկում:

Տեղեկատվություն այն մասին, թե պատվիրակությունը երբ կժամանի Զապորոժիեի ԱԷԿ, առայժմ չեն հայտնում: Ավելի վաղ Գրոսին ասել է, որ գործակալության պատվիրակությունը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու համար, կազմվել է եւ այնտեղ կժամանի այս շաբաթ:

Տեսուչները կգնահատեն կայանին հասցված ֆիզիկական վնասը, կորոշեն օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակությունը: Մասնագետները՝ Գրոսիի ղեկավարությամբ նաեւ պետք է գնահատեն կայանի անձնակազմի աշխատապայմանները եւ ձեռնարկեն Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության երաշխիքների ապահովման շտապ միջոցներ: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության ներքո:

Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք է ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս