
ԵՄ-ի պաշտպանության նախարարները Պրահայում կքննարկեն Ուկրաինայի օգնության ավելացման հարցը

Ուկրաինային Եվրամիության օգնության ավելացումը կքննարկվի օգոստոսի 30-ին Պրահայում Միության երկրների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Այդ մասին հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յանա Չեռնոխովան:
«Մեր հանդիպման հիմական թեման կլինի (հակազդեցությունը ՌԴ-ի գործողություններին),- նշել է նա:- Մենք կքննարենք, թե ինչպես աջակցենք Ուկրաինային էլ ավելի մեծ ռազմական օգնության եւ նրա զինվորների վարժեցման միջոցով»: Պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը կմասնակցեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես կգա տեսակապով, ասել է Չեռնոխովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: