Բաժիններ՝

ԵՄ-ն սպառել է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico

Եվրամիությունն սպառել է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի։

«Գրեթե բոլոր հնարավորություններն օգտագործվել են, եւ այժմ իրոք բարդ է գտնել արդյունավետ միջոցներ, որոնք չեն հարվածի հենց մեզ»,- ասել է նա՝ նշելով, որ դա բնավ չի նշանակում, թե Արեւելյան Եվրոպայից կոշտ ուղեգծի կողմնակիցները կորցնում են իրենց ազդեցությունը: Դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունն արդեն սահմանել է այն պատժամիջոցները, որոնք ամենից հեշտ էր ընդունելը:

Ըստ որում մի այլ դիվանագետ, որը ներկայացնում է Արեւմտյան Եվոպայի երկրներց մեկը, թերթին հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աշխատելու սահմանափակումների հարցով: «Մենք պարզորոշ ցույց ենք տվել, որ միասնական ենք եւ վճռականորեն տրամադրված այդ հարցում: Շարունակում ենք աշխատել՝ վերացնելու համար գոյություն ունեցող սողանցքերը եւ ապահովելու ընդունված պատժամիջոցների լիովին կատարումը: Մենք արդեն զգալի քանակությամբ պատժամիջոցներ ենք սահմանել: Դա ոչ մի դեպքում չի կարելի խախտել»,- ասել է թերթի զրուցակիցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս