Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսն առաջին հաղթանակն է տարել ԱՄՆ բաց առաջնությունում

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել US open-ում:

Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի մեկնարկում Սերենա Ուիլյամսը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով:

Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի ԱՄՆ բաց առաջնությունից հետո:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ռուս Դանիել Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031