
Արամ Հակոբյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Dubai օpen-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի բաց մրցաշարում:
Dubai օpen միջազգային 22-րդ մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Արամ Հակոբյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը նույնպես առաջատարներից է:
Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին: