
Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարը 5-րդ տուրից հետո անփոփոխ է: Առաջնությունում ավարտվել են 5-րդ տուրի բոլոր խաղերը: Այս տուրում հաղթանակ են տոնել «Փյունիկը», «Լեռնային Արցախը», «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ալաշկերտը»:
Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո «Ալաշկերտն» է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 10 միավորով «Վանն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ուրարտուն» (9 միավոր): 7-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Լեռնային Արցախը» և «Արարատը»: «Փյունիկն»-ն իր ակտիվում ունի 6, «Շիրակը»`4, ԲԿՄԱ-ն 3, իսկ «Նոան» 1 միավոր:
Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 2-4-ը: