
Հետախուզվող 29-ամյա Զոյա Ա.-ն հայտնաբերվել է սահմանային անցակետում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նաիրիի բաժին են տեղափոխել 29-ամյա Զոյա Ա.-ին, որը հուլիսի 7-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: