
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը ներկայացել է բաժին

Ոստիկանության ՔՈԳՎ, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 26-ին ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 46-ամյա Հայկ Պ.-ն, որը 2017 թ. հունիսի 10-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: