
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է բաժին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 26-ին բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Յ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ և 178-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: