Բաժիններ՝

18-ամյա երիտասարդը դանակահարել է երկու երիտասարդի

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորաշեն գյուղի 35-ամյա, 40-ամյա և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031