Որո՞նք են մեքենա վարելու հետ անհամատեղելի հիվանդությունները
SM-Clinic-ի թերապևտ և սրտաբան Ռուստեմ Օսմանովը նշել է այն հիվանդություններ, որոնց դեպքում խստիվ արգելվում է մեքենա վարելը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ նա ասել է «Փրայմ» գործակալությանը։
Բժշկի խոսքով՝ մեքենա վարելու լիակատար արգելք են համարվում հոգեկան հիվանդությունները և նյարդային խանգարումները՝ դեպրեսիա, էպիլեպսիա, շիզոֆրենիա և հալյուցինացիաներ։ Մեքենա չեն կարող կարող վարել նրանք, ովքեր ընդունում են հոգեմետ դեղամիջոցներ:
«Հոգեմետ դեղեր, թմրամիջոցներ, հանգստացնող, քնաբեր միջոցներ, հակադեպրեսանտներ՝ այս դեղերի օգտագործումը հանգեցնում է քնկոտության, անտարբերության, կոորդինացման խանգարման և կենտրոնացման նվազման»,- պարզաբանել է Օսմանովը:
Տեսողության լուրջ խնդիրներ ունեցողներին ևս արգելվում է մեքենա վարել։ Դա վերաբերում է այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են երկու աչքերի մասնակի կուրությունը և ախրոմատոպսիան, երբ մարդու մոտ գունային ընկալումն իսպառ բացակայում է: Միաժամանակ, եթե վարորդը պարզապես թույլ տեսողություն ունի կամ չի տեսնում մեկ աչքը, ապա մեքենա վարելը թույլատրվում է, ընդգծել է բժիշկը։