«Երկիրը բզկտում են, իսկ ձեզ «քաղաքական ուժն ինձ դուր չի գալիս» գաղափարն ա դեռ ձգում». Հովհաննես Դիլանյան
Մոսկվայաբնակ հայ հայտնի բժիշկ Հովհաննես Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Բարեգործության մասին խոսալը, իմ կարծիքով, ճիշտ չի։ Կա մի դեպք, ու դա էս դեպքն է։
Ես պատրաստվում էի օգոստոսի 23-ն լինել Հայաստանում։
Մասնակցեի ընդդիմության հավաքին։
Բայց մի պուճուր բալայի պետք էր օգնել։
Ես լինելու եմ վաղը հրապարակում։ Աղասի Միքայելյանով։ Tigran Kocharyanով։ Sergey Chamanyanով։ Ու էլի շատ մարդկանցով։
Պատվավոր մարդկանցով եմ լինելու։ Ու ուզում եմ ձեզնով լինեմ այնտեղ։
Հիշեցնեմ, մայիսին մեր հավաքներին ի պատասխան, ես լսում էի ծաղրուծանակ, ինչ որ «երրորդ ուժի» մասին սին հույսեր, ընդդիմադիր ուժերին ուղղված կեղծ քաղաքական անալիտիկա ու հատկապես «Բերձորը չեն տա», «Կորիդոր չի լինի»։
Տալիս են։ Կա։
Երրորդ ուժ չկա։ Չի էլ լինելու, դա կուտ ա «սպասենք տեսնենք ինչ կլինի»-ն ա։ Նիկոլի հերթական մանիպուլյացիան ա։
Նիկոլը պիտի գնա։
Սուրմալուին եինք սպասու՞մ։ Էդ ել եղավ։
Բերձորն ու Աղավնոն հույս ունեիք, թե չի տալու՞: Տվեց։ Ու իր կեղտոտ մանկլավիկների բերանով հարցրեց «Որ էդքան սիրում ես Աղավնոն, ինչի չես գնում ընդեղ ապրե՞ս»։
Երբ որ ձեր պապական գյուղը հանձնի, նույն հարցն ա տալու։ Ձեր գյուղացին ասելու ա «ապրում եմ», բայց մեծ մասը էդ գյուղից չի ու ձեր գյուղացու ձայնը չի լսվելու։ Ու սաղս ասելու ենք, «հա, լավ, մի փոքր գյուղ էր էլի»
Էդ ել ենք կուլ տալու՞:
Նիկոլը պիտի գնա։
Լացուկոծն ու Աստված կանչելը չի օգնելու։
Երկիրը բզկտում են, իսկ ձեզ «քաղաքական ուժն ինձ դուր չի գալիս» գաղափարն ա դեռ ձգում։
Ինքներդ ձեզ նույնիսկ հարց չտվիք, իսկ գուցե՞ դուր չի գալիս, որովհետեւ 1999 թվից նիկոլը լցրել ա տակս: Ու ես հավատում եմ կեղտոտ ու սին գաղափարներին, որոնք ուղղված են երկիրս կործանելու՞։
Հարց տվեք ինքներդ ձեզ, մարդիկ։ Ու ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ, երբ պատասխան կշարադրեք։
Մեր բոլորի երեխեքն են ապրելու երկրում։ Ես դրան սրբորեն հավատում եմ։
Նիկոլը պիտի գնա։
Հարգանքներով, բժիշկ Դիլանյան»։