Բաժիններ՝

Մահացել է լուսանկարիչ Պետրոս Պետրոսյանը

Այսօր 85 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, անվանի լուսանկարիչ Պետրոս Անուշավանի Պետրոսյանը:

Շուրջ 15 տարի՝ 1963-1977թթ., նա եղել է «Սովետական Հայաստան» ամսագրի ֆոտոթղթակիցը:

1979թ. աշխատանքի է անցել Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես լուսանկարիչ:

1993թ. դարձել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական լուսանկարիչը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես ցավակցում է Պետրոս Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ժամանակների գործընկերներին անդառնալի կորստյան համար:
Պետրոս Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Հավերժություն» սգո սրահում (Բագրատունյաց 1), հուղարկավորությունը՝ նույն վայրից, օգոստոսի 25-ին՝ ժամը 13:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս