Ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:
Ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին «Վանը» և «Ուրարտուն»: Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով:
Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» և «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» և «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են հավաքել ԲԿՄԱ-ն և «Փյունիկը» և մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»:
Հայաստանի առաջնության 5-րդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 26-30-ը: