Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են
Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Բ․ Դ․, ծնված 1988թ.) և «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 2017 թ․), Դ․ Ա․-ն (ծնված 2016 թ․) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Վ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Վ․-ն Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ջ․ Ք․-ն Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ․ բժիշկները Վ․ Ա․-ի, Մ․ Ա․-ի, Դ․ Ա․-ի և Ջ․ Ք․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Վ․-ի, Ա․Դ․-ի և Բ․Դ․-ի առողջական վիճակը՝ ծանր։
Փրկարարները վարորդներին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի «Մուրացան» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: