««Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ թռուցիկներ են տարածվում». Գեղամ Մանուկյան

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն!!!!!

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան:

Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում:

Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել… անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել:

Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031