Բաժիններ՝

Բեռնատարների վարորդները բացել են Սիսիանի ճանապարհը

Երևան-Մեղրի մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ։ Ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացրել էինք՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի հատվածներից մեկը (Սիսիանի մոտակայքում) վարորդներն ուրբաթ օրվանից փակ են պահում։ Նրանք պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս