Ռուսաստանին մեկուսացնելը անհնար է. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանին մեկուսացնելը գործնականում անհնար է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

««Ռուսաստանի մեկուսացման» մասին անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարությունները նույնպես առիթ են ցույց տալու, որ դա հեռու է իրականությունից: Ընդհանրապես, դրան հասնելը բավականին դժվար է, իսկ եթե խոսենք մեր երկրի մասին, դա գործնականում անհնար է: Որովհետև ամենամեծ միջուկային ուժով, տարածքով ամենամեծ երկիրն է՝ զարգացած գիտությամբ, բավականին զարգացած արդյունաբերությամբ, ռազմարդյունաբերական համալիրով»,- ասել է նա «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

Նախարարի խոսքով՝ «շատերը» հույս ունեին, որ հատուկ ռազմական գործողությունը ինչ-որ կերպ կազդեր ձեռնարկությունների, ընկերությունների քանակի վրա, որոնք մասնակցել են անցած շաբաթ տեղի ունեցած «Բանակ-2022» ֆորումին, ինչպես նաև պատվիրակությունների քանակի և ռուսական զենքի գնման ծավալների վրա:

«Ես ձեզ կասեմ, որ ընկերները մնացին ընկերներ: Նրանց վրա չի ազդել այս հզոր ճնշումը բոլոր կողմերից»,-ասել է Շոյգուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031