Բաժիններ՝

Չինաստանը հայտարարել է Արևելաչինական ծովում զորավարժանքներ անցկացնելու մասին

Չինաստանի ծովային անվտանգության վարչակազմը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Արևելաչինական ծովում՝ արևելյան Չժեցզյան նահանգի մոտակայքում։

Չժեցզյան նահանգի ծովային անվտանգության վարչության տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 22-ին՝ ժամը 02.00-ից:

«Զորավարժությունների ընթացքում նավերի անցումը դեպի այդ գոտիներ կարգելվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս