
ԶԼՄ. Բրեդ Փիթը նոր ընկերուհի ունի

Բրեդ Փիթը փորձում է գաղտնի պահել իր անձնական կյանքի մանրամասները։ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նա հարաբերությունների մեջ էր շվեդ երգչուհի Լիկկե Լիի հետ։ Բայց դերասանը նշել է, որ կաշկանդվում է լրագրողների ուշադրությունից, ուստի չի կարող ժամադրության գնալ այնքան հաճախ, որքան կցանկանար։
Այնուամենայնիվ, վերջերս համացանցում լուրեր հայտնվեցին, որ Փիթը մտերիմ հարաբերություններ ունի մոդել Էմիլի Ռատակովսկու հետ։ Ըստ ինսայդերների՝ աստղերին կապում է ավելին, քան պարզապես ընկերությունը։ Նրանց նախ նկատել են Փարիզի ռեստորաններից մեկում, իսկ հետո՝ Նյու Յորքի բարերից մեկում։
Վերջերս հայտնի դարձավ, որ մոդելը բաժանվել է ամուսնուց՝ պրոդյուսեր Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից: Պատճառը վերջինիս բազմաթիվ դավաճանություններն էին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը