Որ համայնքներում և ինչ անվանումներով հանդես կգա նոր ձևավորված դաշինքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նորաստեղծ «Իմ հզոր համայնք» և Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ձևավորած նոր դաշինքն առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում կառաջադրվի։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում դաշինքի թեկնածուն կլինի իշխանությունների կողմից տևական ժամանակ հալածվող, այժմ կալանքի տակ գտնվող Հարություն Մանուչարյանը՝ Բերդի գործող համայնքապետը։

Դաշինքը թեկնածու կառաջադրի նաև Անի խոշորացված համայնքում, որտեղ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ տևական ժամանակ բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի: Վերջինս Սամվել Նիկոյանի սանիկն է, հենց նա էլ կգլխավորի նորաստեղծ դաշինքը։

Գյուլագարակում էլ առաջադրելու են Հայկ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ տարբեր համայնքներում դաշինքը տարբեր անվանումներով է մտադիր հանդես գալ, եթե Բերդում դաշինքը կրելու է «Զորավոր համայնք» անունը, ապա Գյուլագարակում «Հանուն ժողովրդի» անվանումով է հանդես գալու, Անիում՝ «Ազգ-համայնք»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031