Բաժիններ՝

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, հայտնում է ՌԴ կառավարության կայքը:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման գերակա խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031