Բաժիններ՝

2013 թվականից ԱՄՆ-ի գրեթե 150 օրենսդիրներ են այցելել Թայվան

Ամբողջությամբ վերցված ամերիկարցի 149 օերենդիրներ են այցելել Թայվան 2013 թվականից մինչեւ 2022 թվականը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կղզու վարչակազմի հայտարարությունը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների ուղեւորությունների մասին հաշվետվությունները:

ԱՄՆ-ի իշխանության օրենսդիր ճյուղի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, որը եղել է կղզում, դարձել է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Վերջին ինը տարում Սենատի եւ Ներկայացուցչիների պալատի 149 անդամներ են այցելել Թայվան, նրանցից 33-ը՝ Ջո Բայդենի նախագահության ժամանակ: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք (2017 – 2021) կղզի է ացելել 35 օրենսդիր, 2020 թվականին այդպիսի ուղեւորություններ չեն եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բարաք Օբամայի նախագահության ժամանակ (2009 – 2017) Թայվան է ժամանել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների 71 անդամ:

Ինչպես գրում է Bloomberg-ը, ամենից հաճախ Թայվան են մեկնել հանրապետականներ (60,4 տոկոս), դեմոկրատների բաժինը կազմել է 39,6 տոկոս:

Ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունն օգոստսի 14-ի երեկոյան Թայվան է ժամանել երկօրյա այցով, որն ավելի վաղ չի հայտարարվել: Խմբի մեջ են մտել Կոնգրեսի հինգ անդամներ երկու պալատներից: Դրանց ժամանումը կղզի հարուցել է Պեկինի խիստ քննադատությունը եւ հրահրել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հերթական վարժանքների սկիզբը տարածաշրջանում:

Թայվանի նեղուցի գոտում լարվածությունը կտրուկ սաստկացել է օգոստոսի 2–3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած ուղեւորությունից հետո:

Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան անցկացրել են հրթիռային հրաձգություններով ընդգկուն զորավարժություններ կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում:

Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պաշտոնական Պեկինի Թայվանը համարում է ՉԺՀ-ի նահանգներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս