Պորտուգալիան եւ Իսպանիան խոստացել են գազափոխադրական կապակցիչներ ստեղծել Եվրոպայի մնացած մասի հետ
Պորտուգալիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները:
«Գերմանիան 100 տոկոսով կարող է ապավինել Պորտուգալիայի հանձնառությանը գազափոխադրական համակարգի ստեղծման գործին»,- Twitter-ում գրել է Պորտուգալիայի կառավարության ղեկավար Անտոնիու Կոշտան:
Իր հերթին The Financial Times-ը օգոստոսի 12-ին մեջբերել է Իսպանիայի էներգետիկայի նախարար Տերեսա Ռիբերայի խոսքը, որը հայտնել է, որ Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գազափոխադրական կապակցիչի հատվածի շինարարությունը կավարտվի մեկ տարուց ավելի շուտ: Իսկ առայժմ, Կոշտայի խոսքով, Սինիշը կարող է լոգիստական հանգույց դառնալ հեղուկացված բնական գազի լցանավերի համար, որոնք ժամանում են Եվրոպա:
Նախօրյակին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գազափոխադրական կապակցիչի շինարարության հետ կապված իրադրությունը քննարկել է Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Ավելի վաղ ֆոն դեր Լյայենը նշել է, որ «Պորտուգալիայի եւ Իսպանիայի ողջ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ Է զարգացնել գազափոխադրական կապակցիչները Իբերյան թերակղզու եւ Եվրոպայի մնացած մասի միջեւ. այժմ դրանք չենք բավականացնում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: