Իրանը քննարկում է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկությունները. IRNA

Իրանը քննարկում է միջուկային գործարքի վերականգնման՝ Եվոպայի երկրների առաջադրած առաջակությունները: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական մի աղբյուր: «Իրանը քննարկում է ստացված առաջարկությունները, որպեսզի համոզվի, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին,- մեջբերում է նրա խոսքը գործակալությունը:- Եվրոպայի առաջարկություններն ընդունելի կլինեն, եթե դրանք Իրանի նկատմամբ ապահովեն այն քաղաքական հարցերի լուծումը, որոնք կապված են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պատժամիջոցների եւ (միջուկային գործարքից ԱՄՆ-ի) դուրս չգալու երաշխիքների հետ»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն է արեւմտյան կողմի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031