Մաքսանենգների և սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին

Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Ադրբեջանը», մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ:

Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը ՝ Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն, վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել:

Ձերբակալվածի մոտից առգրավվել է մոտ 8 կգ մարիխուանա, ատրճանակ և փամփուշտներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031