Բաժիններ՝

Մենչի դուստրն անդրադարձել է նշանը հետ տալու լուրերին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան ամիսներ առաջ նշանվել է և մի շարք լուսանկարներ և հոլովակներ հրապարակել ինստագրամյան իր էջում:

Լրատվամիջոցներում օրեր առաջ սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ նա և իր սիրելին՝ Անդրանիկը, այլևս միմյանց չէին հետեւում Ինստագրամում: Էլինան նաև հեռացրել էր մի շարք համատեղ լուսանկարներ և տեսանյութեր:

Էլինան իր միկրոբլոգի «Սթորի» բաժնում անդրադարձել էր թեմային՝ նշելով. «Ես շատ բաց եմ իմ հետևորդների հետ և շատ բաներ եմ հրապարակում իմ էջում, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ որոշակի բաներ մասնավոր պահել:

Ես չեմ սիրում ինչ-որ բան տեղադրել իմ անձնական կյանքից և ամեն ինչից, բայց մարդիկ, ովքեր սկսում են ինչ-որ հիմար մտքեր և խոսակցություններ ունենալ դրա պատճառով, խնդրում եմ դադարեցնել խոսակցությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031