Թուրքիան բանակցություններ է վարում սաուդցիների հետ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման համար

Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։

Անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։

Հաղորդվել է նաև, որ մինչև այժմ Ռուսաստանը Թուրքիային 7 մլրդ դոլարի ֆինանսական փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ ամիս Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մոտենում է արժեզրկման ռեկորդի սահմաններին։ Այս ամենը հաղթահարելու համար Թուրքիայի իշխանությունները կիրառելով տնտեսական քաղաքականության ողջ գործիքակազմը՝ «ապավինում են տարբեր երկրների օգնությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031