Բայդենը կարող է աշնանը հայտարարել երկրորդ ժամկետի գնալու պլանների մասին. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը քվեարակության դնելու մտադրության մասին հայտնել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի բազմաթիվ աղբյուրներ:

Գործակալությունը չի ճշտում ժամկետները, թե երբ կհետեւի հայտարարությունը, սակայն նշում է, որ գործող նախագահը տրամադրված է վճռականորեն: Նրան լավատեսություն են ներշնչում վերջին շաբաթների հաջողությունները տնտեսական քաղաքականության բնագավառում, մասնավորապես, գնաճի բարձրացման դադարումը եւ բենզինի գների նվազումը, ինչպես նաեւ Կոնգրեսի կողմից իր մի շարք օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալը:

Բացի դրանից, աղբյուրների խոսքով՝ Բայդենը կարծում է, որ 2020 թվականին պետության ղեկավարի թեկնածու է առաջադրվել Դամոկրատական կուսակցությունից, քանի որ ուներ ամենամեծ շանսերը Դոնալդ Թրամփի նկատմամբ հաթանակ տանելու համար, իսկ երկու տարի անց իրադրությունը, հնարավոր է, կրկնվի:

Բայդենի վարկանիշերը մնում են համեմատաբար ցածր, սակայն, ինչպես նշում են նրա շրջապատի աղբյուրները, նախագահն առանձնահատուկ նշանակություն չի տալիս դրանց, առավել եւս, որ հասարակական կարծիքի մի շարք հարցումներ ցուցադրում են, որ նրա եւ Թրամփի միջեւ ընտրության անհրաժեշտության դեպքում ամերիկացիների մեծամասնությունը կգերադասի այնուամենայնիվ առաջին տարբերակը: Բլումբերգը ճշտում է, որ Բայդենի պլաններից գոհ են ոչ բոլոր դեմոկրատները:

Այսպես, ոմանք արդեն կասկած են հայտնել, թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, որը նոյեմբերին պատրաստվում է նշելու 80-ամյակը, արժե, որ գնա երկրորդ ժամկետի: Ավելի վաղ Թրամփի շրջապատի աղբյուները հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող է հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս