Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25.000 դեպք են հայտնաբերել 1 օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 25 815-ով՝ մեկ օր առաջվա 23 771-ի դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մարտի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25 հազարից ավելի դեպք: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 796 472 դեպք: Մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 52-ով՝ մեկ օր առաջվա 56-ի դիմաց՝ մինչեւ 382 954: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակն ավելացել է 14 221-ով՝ մեկ օր առաջվա 14 552-ի դիմաց՝ մինչեւ 18 089 941, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031