Բաժիններ՝

«Սպուտնիկ V»-ն ամենաարտահանվող պատրաստուկն է դարձել Ռուսաստանի պատմության մեջ

COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութը ամենաարտահանվող դեղորայքային պատրաստուկն է դարձել Ռուսաստանի պատմության մեջ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:

«Գրանցման պահից անցած երկու տարվա ընթացքում «Սպուտնիկ V» պատվաստանյութն առավել արտահանվող դեղորայքային պատրաստուկն է դարձել Ռուսաստանի պատմության մեջ եւ իրավամբ իրեն դրսեւորել է որպես առավել արդյունավետ ու անվտանգ միջոցն աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարելու համար»,-ասել է Դմիտրիեւը. նրա խոսքը օգոստոսի 11-ին մեջբերում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով՝ պատրաստուկի անվտանգությունը հաստատում են ավելի քան 50 կլինիկական հետազոտությունների արդյունքները եւ «Սպուտնիկ V»-ի կիրառման տվյալները աշխարհի տարբեր տարածաշրջաններում (Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արեւելք եւ Լատինական Ամերիկա)՝ պատվաստման ազգային ծրագրերի շրջանակներում:

ՌՈւՆՀ-ի ջանքերով պատրաստուկի զանգվածային արտադրության ապահովման համար պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է արտադրական գործընկերների միջազգային ցանց, ինչպես նաեւ ռուսական պատվաստանյութի թողարկման տեղայնացում իրականացվել 18 երկրների 27 հարթակներում»,-հայտնել է Դմիտրիեւը:

ՌՈՒՆՀ-ի ղեկավարը հիշեցրել է, որ հիմնադրամի նախաձեռնությամբ նաեւ մշակվել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը: ՌՈՒՆՀ-ն հիմնական ներդրողն է «Սպուտնիկ V» եւ «Սպուտնիկ Լայթ» պատրաստանյութերի մշակման ու արտադրության գործում: «Սպուտնիկ V»-ն կիրառման հավանության է արժանացել ավելի քան 4 միլիարդ բնակչություն ունեցող 71 երկրում, իսկ «Սպուտնիկ Լայթը»՝ ավելի քան 30 երկրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս