Իրանի էներգետիկայի նախարարն Աֆղանստանի հետ քննարկել է ջրի շուրջ համաձայնագրի կատարումը

Իրանը պատրաստ է Աֆղանստանի հետ համագործակցել էներգիայի, գյուղատնտեսության, ջրամատակարարման եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում: Այդ մասին Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը Քաբուլում հայտարարել է «Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար մավլավի Ամիր Խան Մութաքիի հետ հանդիպմանը, հաղորդել է թալիբների ԱԳՆ-ն:

«Իրանի պատվիրակությունը պնդում է՝ կատարել Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ջրի շուրջ գիլմենդյան համաձայնագիրը»,-սոցցանցում հաղորդել է թալիբների ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի տնօրենի օգնական եւ մամուլի քարտուղար Հաֆիզ Զիա Ահմադը: Իր հերթին Մութաքին հանգամանորեն պատմել է Իրանում աֆղանցի առեւտրականների եւ փախստականների խնդիրների, այն հարցերի մասին, որոնք կապված են սահմանագծի, տարանցման զարգացման հետ: Նշվում է, որ հանդիպմանը շեշտը դրվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման, խնդիրների դիվանագիտական լուծման եւ նմանօրինակ հանդիպումների շարունակման վրա:

«Երկու կողմերն ընդգծել են, որ Իրանն ու Աֆղանստանը ունեն ընդհանուր տնտեսական, մշակութային գծեր, եւ անհրաժեշտ է ջանքեր ներդնել, որպեսզի անառողջ տարածաշրջանային ու միջազգային մրցակցությունը չխանգարի դրանց զարգացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս