Բաժիններ՝

Խուլիգանություն՝ Աբովյան գյուղում

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աբովյան գյուղի Խանջյան փողոցի խանութներից մեկում վիճաբանություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին Աբովյան գյուղի մի բնակիչ վիճաբանել է 70-ամյա համագյուղացու հետ։ Վիճաբանությունից հետո 70-ամյա տղամարդը գնացել է վիճաբանության մյուս մասնակցի տան մոտ և հրացանից կրակոցներ արձակել։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օգոստոսի 8-ին Արտաշատի ոստիկանները ձերբակալել են 70-ամյա տղամարդուն և ներկայացրել քննչական ստորաբաժանում։ Հրացանը ևս հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031