«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահը 2 ուռենի է ապօրինի հատել
Օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա:
Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի հատել:
40-ամյա անտառապահը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: