Բաժիններ՝

Եղեգնաձորում կենդանաբանական այգի հիմնելու մասին տարածվող լուրերին արձագանքում է համայնքապետարանը

Օգոստոսի 8-ից  համացանցում լուրեր են տարածվել, թե  Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում կենդանաբանական այգի հիմնելու մտադրություն կա, անգամ այգու հատակագիծն են տարածել: Երևույթը  տեղի բնակիչներին խիստ անհանգստացել ու զայրացրել է:

«Բուհը փակում են՝ կենդանաբանական այգի են բացում։ Ու, ամենակարևորը, սրճարան կա տարածքում»,- արձագանքել է քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «Այսինքն, այն կարգի աղքատ է մեր մարզը, որ կենդանաբանական այգի պետք է բացե՞նք։ Վայոց ձորի բնական միջավայրը բավական է»,- հավելել է մարզի մեկ այլ բնակիչ:

Խնդրի առնչությամբ 168.am-ը կապ հաստատեց Եղեգնաձոր համայնքի  ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանի հետ: Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, թե Եղեգնաձորում ցանկանում են կենդանաբանական այգի բացել, վերջինը պատասխանեց. «Չկա նման բան: Չգիտեմ, թե դա ո՞ւմ միտքն է, համայնքապետարանը դրանից տեղեկություն չունի»:

Կարդացեք նաև

Նշենք, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ՀՕ- 328-Ն) 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղական և Եղեգնաձոր քաղաքային համայնքների միավորումից։ Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մ.թ.ա առաջին հազարամյակին։

Տեսանյութեր

Լրահոս