Բաժիններ՝

Հայաստանի լողի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը: Օգոստոսի 9-ին, թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ):

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4×100 մ ազատ ոճում: Թիմը հանդես կգա Արման Վահանյանի գլխավորությամբ:

Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը, Արթուր Բարսեղյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին և ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս