Բաժիններ՝

«Փյունիկ»-ը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Երևանի «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։

«Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։

Վերջինս Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։

«Փյունիկ» – «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին, Երևանում։ Պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին, Մոլդովայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031