Բաժիններ՝

«Գնացեք ու հրաժեշտ տվեք Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցուն այնպես, ինչպես հրաժեշտ տվեցիք Դադիվանքին». Արամ Գևորգյան

BlogNews.am կայքի խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնացեք ու հրաժեշտ տվեք Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցուն, հետո բարձրացեք Բերձոր, հրաժեշտ տվեք Սուրբ Համբարձման եկեղեցուն այնպես, ինչպես հրաժեշտ տվեցիք Դադիվանքին։ Հետո եկեք ու ողբացեք, երգեր գրեք կորսված հայրենիքի ու վանքերի մասին։ Դա մեզ մոտ ամենալավն ա ստացվում։

Հանկարծ չպայքարեք, մի թթու խոսք չասեք, ձեր մանդատն ու պաշտոնը վտանգի տակ չդնեք։ «Հա դե հող ա, հա էլ կարանք հետ բերենք» ձևակերպումներով արդարացրեք ձեր մորթապաշտությունն ու հանգիստ անցեք ձեր գործին։ Մեկ ա ոչ ձեր տունն են հանձնել, ոչ էլ ձեր պատուհաններից թշնամական դրոշներ եք տեսնում։

Ճիշտ էր Վազգենը. «Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս