
«Պետք է ողջ հայությանը մոբիլիզացնել ու ուղարկել այստեղ՝ Բերձոր»․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք։ Երկրորդ հայկական այսպես կոչված իշխանություններն են հանձնողն ու հայաթափողը։ Երրորդ Արցախի ստորագրությունը չկա այդ հայտարարության տակ։ Չորրորդ հայկական կողմի ստորագրությունը պատկանում ա դավաճանի։
Բերձորի հայերը կարող են և անհրաժեշտ է, որ իրենց տները չլքեն։
Սակայն հայկական այսպես կոչված կողմի շանտաժների, հոգեբանական ճնշումների տակ դա դժվար է անել։
Ուրեմն, պետք է աջակցություն։
Ասում են, թե օգոստոսի 25-ին ազերները պիտի մտնեն, բոլորին սպանեն, եթե դուրս չգան։ Շատ լավ։ Եթե այդքան հեշտ է սպանելը, ապա պետք է ողջ հայությանը մոբիլիզացնել ու ֆիզիկապես ուղարկել այստեղ՝ Բերձոր, օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին։
Քանի՞ հոգի են մասնակցել ցույցերին ու գոռացել առանց թուրքի Հայաստան։ 500 հազա՞ր, 100 հազա՞ր, 50 հազա՞ր։ Քանիսը կարո՞ղ են գալ։
Քանի՞ համայնքներ ու կազմակերպություններ են նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը պահանջել։ Նրանցից որոնք կարո՞ղ են գալ։
Քանի՞ մտավորական է անդադար խոսել սրանցից ազատվելու մասին։ 420 մտավորական հայտարարություն էր տարածել։ Քանի՞սը կարող են գալ։
Քանի՞ պատգամավոր է մանդատ ստացել Արցախը սրանցից պաշտպանելու համար։ Բոլորը պիտի գան, տեղի բնակիչներին երեշխավորեն, որ իրենք մնալու են այստեղ, եթե ազերները մտնեն ու էդպես համոզեն բնակիչները չգնան։
Ի վերջո, հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի այստեղ։ Եվ այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն։
Ես ու Alison-ն էլ ստեղ՝ մտքներս կենտրոնացած ա Բերձորը պաշտպանելու ձևեր գտնելուն։ Միացեք խելք, խելքի տանք»։