
Ադրբեջանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարին՝ Լոնդոնում դեսպանատան միջադեպի կապակցությամբ աջակության համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված համերաշխության և աջակցության համար։
«Շնորհակալ եմ իմ վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին` Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա արմատականների աննախադեպ հարձակման հետ կապված հեռախոսազրույցի ընթացքում արտահայտված համերաշխության և աջակցության համար»,- Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օրեր առաջ արմատական կրոնական խմբավորման կողմից հարձակում է իրականացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա: