
Հրդեհ Արզական գյուղում

Օգոստոսի 6-ին, ժամը 22:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:46-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 280 հակ անասնակեր։